Հայաստանում հայտնվում է նոր ավտոլցակայանների ցանց՝ ամերիկյան Gulf բրենդի ներքո

Երևանում և նրա սահմաններից դուրս հայտնվել են ցուցանակներ՝ Gulf ավտոլիցքավորման կայանների լոգոտիպով և «Շուտով բացումն է» գրությամբ, գրում է Economy of ArmeniaTelegram ալիքը։

 


Gulf Oil-ը միջազգային նավթային ընկերություն է, որը հիմնադրվել է 1901 թվականին ԱՄՆ-ում։ Այն 20-րդ դարի կեսերին եղել է աշխարհի խոշորագույն նավթային մենաշնորհներից մեկը և մտել «յոթ քույրերի» (աշխարհի յոթ խոշորագույն նավթային ընկերությունների) մեջ:

 


1984 թվականին Gulf Oil-ը ձեռք է բերվել Chevron ընկերության կողմից, որը մինչ այժմ պատկանում է այդ բրենդին։ Gulf-ի ցանցը ներառում է ավելի քան 2500 ավտոլիցքավորման կայան ԱՄՆ-ում և ավելի քան 1000-ը՝ աշխարհի այլ երկրներում:

 


Հիշեցնենք, որ մեկ այլ նավթային հսկա՝ բրիտանա-հոլանդական Shell-ը, հայաստանյան շուկա մուտք գործեց անցյալ ամառ։ Առաջիկայում Shell-ի ավտոլիցքավորման կայանների ցանցը կընդլայնվի։